16:36  ,  10 մայիսի, 2024

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ՊՍԺ - «Բորուսիա Դորտմունդ» (0:1) եւ «Ռեալ Մադրիդ» - «Բավարիա» (2:1) պատասխան հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն գոլ է ճանաչվել «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսի գոլը «Ռեալի» դարպասը։

Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկեն «Բորուսիան» ու «Ռեալը»։ Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում