10:35  ,  23 մարտի, 2012

Հայաստանի հանդբոլիստուհիները մեկնարկեցին պարտությունով

Բուլղարիայի Գաբրովո քաղաքի մարզապալատում մեկնարկել է հանդբոլի կանանց «Չելենջ տրոֆի» ընտրական մրցաշարը: B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականն առաջին խաղում 19:37 (9:17) հաշվով պարտվել է Լատվիայի ներկայացուցիչներին:

Հայաստանի թիմից ամենաարդյունավետը եղել են Շուշանիկ Հայրապետյանը եւ Կլարա Թերզյանը, որոնք մրցակցի դարպասը գրավել են 6-ական անգամ:

Կլարա Թերզյանը բնակվում եւ մարզվում է Ֆրանսիայում եւ մրցավայրում է միացել հավաքականի իր խաղընկերուհիներին: Լիանա Գրիգորյանը եւ Մերի Վահանյանը համապատասխանաբար 3 եւ 2 գնդակ են ուղարկել Լատվիայի թիմի դարպասը: 1-ական անգամ աչքի են ընկել Անի Ասատրյանը եւ Լուսինե Մխիթարյանը, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կայքը:

Մարտի 23-ին Հայաստանի հավաքականը կմրցի Բուլղարիայի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում