10:35 23 մարտի, 2012Բուլղարիայի Գաբրովո քաղաքի մարզապալատում մեկնարկել է հանդբոլի կանանց «Չելենջ տրոֆի» ընտրական մրցաշարը: B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականն առաջին խաղում 19:37 (9:17) հաշվով պարտվել է Լատվիայի ներկայացուցիչներին:
Հայաստանի թիմից ամենաարդյունավետը եղել են Շուշանիկ Հայրապետյանը եւ Կլարա Թերզյանը, որոնք մրցակցի դարպասը գրավել են 6-ական անգամ:
Կլարա Թերզյանը բնակվում եւ մարզվում է Ֆրանսիայում եւ մրցավայրում է միացել հավաքականի իր խաղընկերուհիներին: Լիանա Գրիգորյանը եւ Մերի Վահանյանը համապատասխանաբար 3 եւ 2 գնդակ են ուղարկել Լատվիայի թիմի դարպասը: 1-ական անգամ աչքի են ընկել Անի Ասատրյանը եւ Լուսինե Մխիթարյանը, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կայքը:
Մարտի 23-ին Հայաստանի հավաքականը կմրցի Բուլղարիայի թիմի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.