09:43  ,  10 մայիսի, 2024

«Արսենալը» երկարաձգել է պայմանագիրը Ժորժինյոյի հետ

Լոնդոնի «Արսենալը» երկարաձգել է պայմանագիրը 32-ամյա իտալացի կիսապաշտպան Ժորժինյոյի հետ, հաղորդում է անգլիական ակումբի կայքը։

Ժորժինյոն 2023թ․ հունվարին է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել «Արսենալ»։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ժորժինյոն մասնակցել է 23 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայում նա մասնակցել է 9 հանդիպման, խփել 1 գոլ։

Transfermarkt-ը Ժորժինյոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում