02:21  ,  9 մայիսի, 2024

ՉԼ․ «Ռեալ» - «Բավարիա» հանդիպման լավագույն խաղացողը (ֆոտո)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ Մադրիդ» - «Բավարիա Մյունխեն» հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել վերջին րոպեներին իսպանացի հարձակվող Խոսելու դուբլի շնորհիվ։

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

Եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան», որը պայքարից դուրս էր թողել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով