01:01  ,  9 մայիսի, 2024

ՉԼ․ Խոսելուի դուբլի շնորհիվ «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց Մյունխենի «Բավարիային» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը դուրս եկավ եզրափակիչ։

Առաջին խաղակեսում թիմերը գոլ չխփեցին։

8 գոլային հնարավորություն ունեցավ «Ռեալը», 2 գոլային հնարավորություն՝ «Բավարիան»։

Թիմերը 2-ական հարված կատարեցին դարպասին առաջին խաղակեսում։ Արքայական թիմի ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը եւ  «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը երկուական սեյվ կատարեցին։

13-րդ րոպեին Նոյերի սեյվից հետո գնդակը անդրադարձավ ուղղահայաց դարպասաձողից (տեսանյութ

68-րդ րոպեին «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի փոխանցումից հետո ուկրաինացի Անդրեյ Լունինի պաշտպանած դարպասը գրավեց կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսը (տեսանյութ

88-րդ րոպեին պատասխան գոլը խփեց իսպանացի հարձակվող Խոսելուն (տեսանյութ)։ Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հզոր հարվածից հետո Մանուել Նոյերը չկարողացավ ֆիքսել գնդակը եւ Խոսելուն հարվածեց գնդակին։

Ավելացված երկրորդ րոպեին Խոսելուն խփեց նաեւ հաղթական գոլը (տեսանյութ)։ VAR-ի կիրառումից հետո նրա խփած գոլը գրանցվեց։

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

Եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան», որը պայքարից դուրս էր թողել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 2:1

Խոսելու, 88, 90+2 - Ալֆոնսո Դեւիս, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով