Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի դերակատարության մասին։
«Երկար տարիներ շարունակ Տոնի Կրոսը եղել է առանցքային խաղացող։ Նրա դերը հնարավոր չէ թերագնահատել։ Նա շատ հեշտ է հաղթահարում ճնշումը եւ ռիթմ է հաղորդում է թիմի խաղին։
Մենք պատրաստ ենք դրան եւ հույս ունենք, որ կկարողանանք խաթարել նա մշակված կոմբինացիոն խաղը։
Բայց մենք խաղում ենք ոչ միայն Տոնի Կրոսի դեմ։ «Ռեալը» շատ լավ է պատրաստված, բազմակողմանի է խաղում։ Մեր առջեւ շատ բարդ խնդիր է»,- Տուխելի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
«Ռեալի» եւ Մյունխենի «Բավարիայի» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին Մադրիդում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Մյունխենում թիմերի հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:
Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Դորտմունդի «Բորուսիան», որը պայքարից դուրս է թողել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։ Երկու հանդիպումներում էլ գերմանական թիմը հաղթել է 1:0 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում