17:49  ,  7 մայիսի, 2024

«Ուրարտուն» պարտվեց «Վեստ Արմենիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 33-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» հյուրընկալվեց «Վեստ Արմենիային» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

Միակ գոլը 77-րդ րոպեին խփեց ռուսաստանցի հարձակվող Զախար Տարասենկոն։

«Ուրարտուն» 45 միավորով չորրորդն է, «Վեստ Արմենիան» 7-րդ տեղում է՝ 34 միավոր։

Հայաստանի առաջնություն, 33-րդ տուր

«Վեստ Արմենիա» - «Ուրարտու»՝ 1:0

Զախար Տարասենկո, 77

«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ՝ 19:00

Մայիսի 9

«Փյունիկ» - «Վան»՝ 16:00

«Արարատ» - «Նոա»՝ 19:00

Մայիսի 10

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 16:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով