00:56  ,  3 մայիսի, 2024

ԵԼ․ «Բայերը» հաղթեց «Ռոմային», «Մարսելը» ոչ ոքի խաղաց «Ատալանտայի» հետ (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները։

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» Իտալիայում 2:0 հաշվով պարտության մատնեց «Ռոմային»։

Ֆրանսիական «Մարսելը» տանը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց իտալական «Ատալանտայի» հետ։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 9-ին, եզրափակիչը՝ մայիսի 22-ին Դուբլինում։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Ռոմա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 2:0 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 28, Ռոբերտ Անդրիխ, 73

«Ատալանտա» (Իտալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 1:1 (տեսանյութ)

Շանսել Մբեմբա, 20 - Ջանլուկա Սկամակա, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում