19:47  ,  30 ապրիլի, 2024

ՊՍԺ-ն մտադիր է երկարաձգել պայմանագիրը Լուիս Էնրիկեի հետ

Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ, հաղորդում է ֆրանսիական L'Équipe-ը։

53-ամյա իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն ցանկանում է Լուիս Էնրիկեի հետ սկսել երկարաժամկետ նախագիծ, որը կառուցված չի լինի մեկ խաղացողի շուրջ։

ՊՍԺ-ն ժամանակից շուտ նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում՝ «Լիոնի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում