19:47 30 ապրիլի, 2024Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ, հաղորդում է ֆրանսիական L'Équipe-ը։
53-ամյա իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն ցանկանում է Լուիս Էնրիկեի հետ սկսել երկարաժամկետ նախագիծ, որը կառուցված չի լինի մեկ խաղացողի շուրջ։
ՊՍԺ-ն ժամանակից շուտ նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում՝ «Լիոնի» հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.