Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հաղթանակն Ա Սերիայում։
«Անմոռանալի մրցաշրջան է։ Մենք մտանք պատմության մեջ՝ սկուդետոն նվաճելով միլանյան դերբիում։ Դեռ երկու ամիս առաջ էինք ասում, որ հրաշալի կլիներ տիտղոսն ապահովել «Միլանի» հետ մրցախաղում։ Այդպես էլ ստացվեց»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է FCInter1908.it-ը։
33-րդ տուրում «Ինտերը» «Միլանին» հաղթել է 2:1 հաշվով եւ առաջնության ավարտից 5 տուր առաջ ապահովել 20-րդ չեմպիոնական տիտղոսը։ «Ինտերը» վաստակել է 86 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանը» հետ է 17 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի