21:14  ,  12 ապրիլի, 2024

«Արարատ-Արմենիայի» կամային հաղթանակն «Արարատի» նկատմամբ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 28-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տանը մրցեց «Արարատի» հետ եւ տարավ կամային հաղթանակ 2:1 հաշվով։

«Արարատի» կիսապաշտպան Արթուր Գրիգորյանն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում բացեց հանդիպման հաշիվը։

«Արարատ-Արմենիայից» 69-րդ րոպեին 11-մետրանոցից պատասխան գոլը խփեց գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան, 88-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Ռոդրիգեսը:

«Արարատ-Արմենիան» 58 միավորով երրորդն է, «Արարատը» 6-րդ տեղում է՝ 34 միավոր։

Հայաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 2։1

Մոհամեդ Յատարա, 69, 11մ, Ալեքսիս Ռոդրիգես, 88 - Արթուր Գրիգորյան, 45+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով