Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ ներկայացնում է Հայաստանը։ Ռուսաստանցի մարզիկն այժմ բնակվում է ԱՄՆ-ում։
«Ես ներկայացնում եմ Հայաստանը։ Շաբաթ օրը ես Հայաստանին հնարավորություն կտամ հետեւել իմ տրիումֆին։ Ես կտանեմ այդ հաղթանակը ձեզ համար՝ տղաներ»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է ռուսական championat.com-ը։
UFC 300-ում Արման Ծառուկյանը կմենամարտի դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ։ Մենամարտը տեղի կունենա ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։
Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 24 մենամարտ, տարել 21 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Օլիվեյրան տարել է 34 հաղթանակ, կրել 9 պարտություն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում