Արման Ծառուկյան․ Ես ներկայացնում եմ Հայաստանը

10:02   12 ապրիլի, 2024

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ)  UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ ներկայացնում է Հայաստանը։ Ռուսաստանցի մարզիկն այժմ բնակվում է ԱՄՆ-ում։

«Ես ներկայացնում եմ Հայաստանը։ Շաբաթ օրը ես Հայաստանին հնարավորություն կտամ հետեւել իմ տրիումֆին։ Ես կտանեմ այդ հաղթանակը ձեզ համար՝ տղաներ»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է ռուսական championat.com-ը։

UFC 300-ում Արման Ծառուկյանը կմենամարտի դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ։ Մենամարտը տեղի կունենա ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։

Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 24 մենամարտ, տարել 21 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Օլիվեյրան տարել է 34 հաղթանակ, կրել 9 պարտություն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։