22:10  ,  10 ապրիլի, 2024

Էդգար Սեւիկյանի սուպերգոլը «Ֆերենցվարոշում» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հունգարիայի առաջնության 21-րդ տուրում «Ֆերենցվարոշը» 2:1 հաշվով հաղթեց «Դիոշդյորին»։

«Ֆերենցվարոշում» առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը։

Հունգարիայի առաջնության 27 տուրից հետո «Ֆերենցվարոշը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Էդգար Սեւիկյանը ձմռանն է տեղափոխվել «Ֆերենցվարոշ»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում