00:33  ,  5 ապրիլի, 2024

«Լիվերպուլը» պարտության մատնեց հետնապահին եւ դարձյալ առաջատարն է (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

«Լիվերպուլից» աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը , արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը եւ հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն։ Սեփական դարպասը գրավեց «Լիվերպուլի» հյուսիսիռլանդացի պաշտպան Քոնոր Բրեդլին։

30 խաղից հետո «Լիվերպուլը» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Արսենալից»։ Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երրորդն է՝ 67 միավոր։ «Շեֆիլդ Յունայթեդը» վերջինն է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Լիվերպուլ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 3:1

Դարվին Նունիես, 17, Ալեքսիս Մաք Ալիսթեր, 77, Կոդի Գակպո, 90 - Քոնոր Բրեդլի, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում