00:33 5 ապրիլի, 2024Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։
«Լիվերպուլից» աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը , արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը եւ հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն։ Սեփական դարպասը գրավեց «Լիվերպուլի» հյուսիսիռլանդացի պաշտպան Քոնոր Բրեդլին։
30 խաղից հետո «Լիվերպուլը» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Արսենալից»։ Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երրորդն է՝ 67 միավոր։ «Շեֆիլդ Յունայթեդը» վերջինն է՝ 15 միավոր։
Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր
«Լիվերպուլ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 3:1
Դարվին Նունիես, 17, Ալեքսիս Մաք Ալիսթեր, 77, Կոդի Գակպո, 90 - Քոնոր Բրեդլի, 58
You can't keep your eyes off this Premier League title race pic.twitter.com/9X1cJuzoIO
— Premier League (@premierleague) April 4, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.