11:55  ,  4 ապրիլի, 2024

«Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում առաջին անգամ հաղթեց լավագույն հնգյակի թիմի

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ հաղթեց լավագույն հնգյակում գտնվող թիմի։ 31-րդ տուրում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 4:1 հաշվով առավելության է հասել «Աստոն Վիլայի» նկատմամբ։

8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր «Ասրենալին» (0:1), 13-րդ տուրում 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Լիվերպուլի» հետ, 14-րդ տուրում 3:3 հաշվով՝ «Տոտենհեմի» հետ, 15-րդ տուրում պարտվել էր «Աստոն Վիլային» (0:1), 28-րդ տուրում դարձյալ ոչ ոքի էր խաղացել «Լիվերպուլի» հետ (1:1), 30-րդ տուրում՝ «Արսենալի» հետ (0:0)։

«Մանչեսթեր Սիթին» 30 խաղից հետո 67 միավորով երրորդն է։ «Արսենալը» (30 խաղ) 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից» (29 խաղ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում