01:14  ,  4 ապրիլի, 2024

«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Աստոն Վիլային», Ֆոդենի հեթ-տրիկը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում մրցեց «Աստոն Վիլայի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

«Մանչեսթեր Սիթին» (30 խաղ) 67 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլին» (29 խաղ) եւ երրորդն է։ «Աստոն Վիլան» (31 խաղ) չորրորդն է՝ 59 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Աստոն Վիլա»՝ 4:1 (տեսանյութ)

Ռոդրիգո Էրնանդես, 11, Ֆիլ Ֆոդեն, 45+1, 62, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում