11:55 4 ապրիլի, 2024Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ հաղթեց լավագույն հնգյակում գտնվող թիմի։ 31-րդ տուրում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 4:1 հաշվով առավելության է հասել «Աստոն Վիլայի» նկատմամբ։
8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր «Ասրենալին» (0:1), 13-րդ տուրում 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Լիվերպուլի» հետ, 14-րդ տուրում 3:3 հաշվով՝ «Տոտենհեմի» հետ, 15-րդ տուրում պարտվել էր «Աստոն Վիլային» (0:1), 28-րդ տուրում դարձյալ ոչ ոքի էր խաղացել «Լիվերպուլի» հետ (1:1), 30-րդ տուրում՝ «Արսենալի» հետ (0:0)։
«Մանչեսթեր Սիթին» 30 խաղից հետո 67 միավորով երրորդն է։ «Արսենալը» (30 խաղ) 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից» (29 խաղ)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.