01:07  ,  26 մարտի, 2024

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը 1/8 եզրափակիչում է

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Մայամիում անցկացվող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Երրորդ շրջանում հայ թենիսիստը մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:1, 5:7, 7:6 (7:5): Պայքարը տեւեց 2 ժամ եւ 48 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով