01:07 26 մարտի, 2024Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Մայամիում անցկացվող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Երրորդ շրջանում հայ թենիսիստը մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:1, 5:7, 7:6 (7:5): Պայքարը տեւեց 2 ժամ եւ 48 րոպե։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։
Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.