23:05  ,  22 մարտի, 2024

Վարազդատ Հարոյան․ Երկրորդ խաղակեսում փորձեցինք ինչ-որ բան փոխել, բայց չստացվեց

Ինձ թվում է, այպիսի թիմերի դեմ ավելի լավ խաղ պետք է ցուցադրենք, կենտրոնացվածությունն ավելի բարձր լինի, որ մեր շանսերը կարողանանք իրացնել եւ այսպիսի անիմաստ գոլ բաց չթողենք:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի հավաքականի եւ չինական «Ցինդաո Ուեստ Քոսթ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը՝ մեկնաբանելով Կոսովոյից կրած պարտությունը:

«Ինձ թվում է՝ այսպիսի թիմերի դեմ ավելի լավ խաղ պետք է ցուցադրենք, կենտրոնացվածությունը պետք է ավելի բարձր լինի, որ մեր շանսերը կարողանանք իրացնել եւ այսպիսի անիմաստ գոլ բաց չթողնենք: Մյուս խաղը Չեխիայի դեմ է, տեսնենք, ինչպես կստացվի: Չեխիան մի քանի անգամ ուժեղ է այս թիմից, այնպես որ մյուս խաղը կանցկացնենք ավելի ուժեղ մրցակցի հետ:

Իմ կարծիքով առաջին խաղակեսում լավ չխաղացինք, երկրորդ խաղակեսում փորձեցինք ինչ-որ բան փոխել, բայց չստացվեց:

Ես միշտ հավաքականի խաղերին մոտենում եմ առավելագույնս կենտրոնացած, փորձում եմ մարզավիճակս մաքսիմալ լավ պահել: Այս անգամ քանի որ տեղափոխվեցի Չինաստան, հավաքների ժամանակ բոլոր խաղերը խաղացել եմ, առաջնության սկզբից էլ երկու անգամ 90 րոպե խաղացել եմ, այդ պատճառով տոնուսի մեջ եմ»,- ասաց Վարազդատ Հարոյանը:

Կոսովոյի հետ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց 0:1 հաշվով:

Հաջորդ ընկերական հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի մարտի 26-ին՝ Պրահայում հյուրընկալվելով Չեխիայի հավաքականին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում