21:09  ,  20 մարտի, 2024

«Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստներն արյուն են հանձնել երեխաների համար (ֆոտո)

«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի անձնակազմը արյուն է հանձնել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի արյան կետում:

Հանձնած արյունը բուժկենտրոնը կօգտագործի դրա կարիքը ունեցող ու կյանքի համար կռիվ տվող փոքրիկներին փրկելու համար, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նոր վերանորոգված ու կահավորված արյան կետը լուրջ առաքելություն ունի բուժկենտրոնում բուժվող երեխաների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով