02:12  ,  9 մայիսի, 2024

Հարի Քեյնի տրանսֆերից հետո «Բավարիան» 12 տարում առաջին անգամ տիտղոս չնվաճեց

Անցած ամռանը Լոնդոնի «Տոտենհեմից» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերից հետո Մյունխենի «Բավարիան» 12 տարում առաջին անգամ մրցաշրջանը կավարտի առանց տիտղոսի։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտվեց Մադրիդի «Ռեալին» (2:2, 1:2):

Բունդեսլիգայում չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճել է Լեւերկուզենի «Բայերը»։ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բավարիան» պարտվել էր երրորդ լիգան ներկայացնող «Սաարբրյուկենին»։ Նախորդ 12 տարիներին «Բավարիան» նվաճել է 33 տիտղոս։

Հարի Քեյնը «Տոտենհեմի» գլխավոր թիմում հանդես է եկել 2011-2023-ին եւ ոչ մի տիտղոս չի նվաճել։

Հարի Քեյնը «Բավարիայի» հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել է 44 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English