20:28  ,  16 մարտի, 2024

«Բավարիայի» կամային հաղթանակը հետնապահի նկատմամբ (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց հետնապահ «Դարմշտադտին» եւ կամային հաղթանակ տարավ 5:2 հաշվով։

Առաջինը գոլ բաց թողնելուց հետո գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։ Աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին եւ ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը։

«Բավարիան» 60 միավորով երկրորդն է եւ 7 միավոր հետ է առաջատար «Բայերից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Դարմշտադտը» վերջինն է՝ 13 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Դարմշտադտ» - «Բավարիա»՝ 2:5 

Թիմ Սկարկե, 28, Օսկար Վիլհելմսոն, 90+5 - Ջամալ Մուսիալա, 36, 64, Հարի Քեյն, 45+1, Սերժ Գնաբրի, 74, Մատիս Տել, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս