17:04  ,  16 մարտի, 2024

«Ուրարտուն» պարտության մատնեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» հյուրընկալվեց «Ալաշկերտին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Միակ գոլը 33-րդ րոպեին խփեց Բուրկինա Ֆասոն ներկայացնող կիսապաշտպան Դրամանե Սալուն։

85-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ռուսաստանցի հարձակվող Նիկոլայ Պրուդնիկովը։

«Ուրարտուն» 39 միավորով չորրորդ տեղում է, «Ալաշկերտը» 5-րդն է՝ 35 միավոր։

Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Ալաշկերտ» - «Ուրարտու»՝ 0:2

Դրամանե Սալոու, 33, Նիկոլայ Պրուդնիկով, 85

«Փյունիկ» - ԲԿՄԱ՝ 16:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում