23:08  ,  15 մարտի, 2024

ԵԼ․ Կուդուսի անհավանական անցումն ու գոլը լավագույնն է այս շաբաթ (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն գոլի հեղինակը Լոնդոնի «Վեստ Հեմի» գանացի կիսապաշտապան Մոհամեդ Կուդուսն է, որը գերմանական «Ֆրայբուրգի» դեմ խաղում սեփական կիսադաշտում ստացել էր գնդակը, անհատական անցումով հասել մրցակցի տուգանային հրապարակ եւ գրավել դարպասը։ Կուդուսը դարձել էր դուբլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։

«Վեստ Հեմը» հաղթել էր 5:0 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչի զույգերը․

«Միլան» (Իտալիա) - «Ռոմա» (Իտալիա)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ատալանտա» (Իտալիա)

«Բայեր» (Գերմանիա) -  «Վեստ Հեմ» (Անգլիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Մարսել» (Ֆրանսիա) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով