23:08 15 մարտի, 2024Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն գոլի հեղինակը Լոնդոնի «Վեստ Հեմի» գանացի կիսապաշտապան Մոհամեդ Կուդուսն է, որը գերմանական «Ֆրայբուրգի» դեմ խաղում սեփական կիսադաշտում ստացել էր գնդակը, անհատական անցումով հասել մրցակցի տուգանային հրապարակ եւ գրավել դարպասը։ Կուդուսը դարձել էր դուբլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։
«Վեստ Հեմը» հաղթել էր 5:0 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչի զույգերը․
«Միլան» (Իտալիա) - «Ռոմա» (Իտալիա)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ատալանտա» (Իտալիա)
«Բայեր» (Գերմանիա) - «Վեստ Հեմ» (Անգլիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.