17:28  ,  11 մարտի, 2024

«Ուրարտուի» նորեկը վնասվածք է ստացել նորամուտի խաղում

«Ուրարտուի» նորեկ, ռուս հարձակվող Ալեքսանդր Դոլգովը «Փյունիկի» դեմ իր նորամուտի խաղում վնասվածք ստացել և հարկադրաբար փոխարինվել։

25-ամյա ֆուտբոլիստը ստացել էր ուսային հոդի վնասվածք։ Հաստատված տվյալներով՝ հարձակվողը կվերադառնա բնականոն մարզումներին ու կմիանա ընդհանուր խմբին միջազգային դադարից հետո, հաղորդում է ակումբի կայքը։

Դոլգովը վերջին տարիներին հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնավորապես  «Ֆակել», «Խիմկի», «Ռոստով» ֆուտբոլային ակումբներում։

Դոլգովը «Ուրարտու» է տեղափոխվել «Ֆակելից», որի կազմում մրցաշրջանի առաջին հատվածում 9 հանդիպման է մասնակցել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում