11:16  ,  4 մարտի, 2024

Տարոն Ոսկանյանն անցկացրել է 450-րդ հանդիպումը կարիերայում

Երեւանի «Ալաշկերտի» ավագ, 31-ամյա պաշտպան Տարոն Ոսկանյանը ֆուտբոլային կարիերայում անցկացրել է 450-րդ հանդիպումը պաշտոնական մրցումներում, հաղորդում է Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆեյսբուքյան էջը։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունել է «Նոային» եւ պարտվել է 0:2 հաշվով։

Հանդիպումների 355-ը Տարոն Ոսկանյանն անցկացրել է հայկական ակումբներում, 46-ը՝ Հայաստանի ազգային, 10-ը՝ երիտասարդական հավաքականներում, 39 անգամ էլ խաղադաշտ է դուրս եկել այլ երկրների ակումբային թիմերի կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում