16:05  ,  28 փետրվարի, 2024

Գլուշակովը՝ «Ուրարտուի» ամենատարեց լեգեոնական

«Փյունիկի» դեմ խաղում «Ուրարտուի» կազմում նորամուտը նշած ռուսաստանցի Դենիս Գլուշակովը դարձել է թիմի կազմում հանդես եկած ամենատարեց լեգեոնական, հաղորդում է ՀՊԼ-ի ֆեյսբուքյան էջը։  Գլուշակովը նորամուտը «Ուրարտուում» նշել է 37 տարեկան եւ 31 օրականում։

Նա գերազանցեց «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Յուրի Դուդնիկի տարիքային ռեկորդը՝ 36 տարեկան 358 օրական։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում «Ուրարտուն» ու «Փյունիկը» խաղացել էին ոչ ոքի՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում