10:54  ,  27 փետրվարի, 2024

Դենիս Գլուշակովը միացավ «Ուրարտուին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովի հետ, հաղորդում է ակումբի կայքը։

37-ամյա փորձառու ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնավորապես Մոսկվայի «Լոկոմոտիվի» և «Սպարտակի», ինչպես նաև «Ախմատ», «Խիմկի» և «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։ Կիսապաշտպանը 2016/17 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, ինչպես նաև Մոսկվայի «Սպարտակի» կազմում` Ռուսաստանի սուպերգավաթի հաղթող։

Ռուսաստանի հավաքականի կազմում Գլուշակովը մասնակցել է 2018 թվականի աշխարհի առաջնությանը, նաև 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններին։

Ֆուտբոլիստը «Ուրարտու» է տեղափոխվել «Սպարտակ Կոստրոմայից», որի հետ մրցաշրջանի առաջին հատվածում անցկացրել է 7 հանդիպում և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում