14:03  ,  23 փետրվարի, 2024

ԵԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի (1/16 եզրափակիչ) պատասխան հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն հրապարակել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը․ Միլե Սվիլար («Ռոմա»), Բենժամեն Բուրիժո («Ռեն»), Շանդոր Շալաի («Ֆրայբուրգ»), Ինդրիտ Տուցի («Սպարտա»)։

«Ռոման» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է «Ֆեյենորդին» (1:1, 11մ՝ 4:2), «Ռենը» հաղթել է «Միլանին» (3:2), «Ֆրայբուրգը» կամային հաղթանակ տարել «Լանսի» նկատմամբ (3:2), «Սպարտան» պարտության է մատնել «Գալաթասարային»  (4:1)։

Լավագույն խաղացողը կորոշվի ՈւԵՖԱ-ի կայքում ընթացող քվեարկությամբ։

Եվրոպայի լիգայում հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Փլեյ-օֆֆի արդյունքում պայքարը շարունակում են «Միլանը» (Իտալիա), «Ֆրայբուրգը» (Գերմանիա), «Բենֆիկան» (Պորտուգալիա), «Ղարաբաղը» (Ադրբեջան), «Սպարտա Պրահան» (Չեխիա), «Մարսելը» (Ֆրանսիա), «Ռոման» (Իտալիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա):

Խմբերում առաջին տեղ գրաված եւ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․

«Վեստ Հեմ» (Անգլիա), «Բրայթոն» (Անգլիա), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Ատալանտա» (Իտալիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Սլավիա» (Չեխիա), «Բայեր» (Գերմանիա)։

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 23-ին։

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա մարտի 7-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում