14:03 23 փետրվարի, 2024Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի (1/16 եզրափակիչ) պատասխան հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն հրապարակել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը․ Միլե Սվիլար («Ռոմա»), Բենժամեն Բուրիժո («Ռեն»), Շանդոր Շալաի («Ֆրայբուրգ»), Ինդրիտ Տուցի («Սպարտա»)։
«Ռոման» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է «Ֆեյենորդին» (1:1, 11մ՝ 4:2), «Ռենը» հաղթել է «Միլանին» (3:2), «Ֆրայբուրգը» կամային հաղթանակ տարել «Լանսի» նկատմամբ (3:2), «Սպարտան» պարտության է մատնել «Գալաթասարային» (4:1)։
Լավագույն խաղացողը կորոշվի ՈւԵՖԱ-ի կայքում ընթացող քվեարկությամբ։
Եվրոպայի լիգայում հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։
Փլեյ-օֆֆի արդյունքում պայքարը շարունակում են «Միլանը» (Իտալիա), «Ֆրայբուրգը» (Գերմանիա), «Բենֆիկան» (Պորտուգալիա), «Ղարաբաղը» (Ադրբեջան), «Սպարտա Պրահան» (Չեխիա), «Մարսելը» (Ֆրանսիա), «Ռոման» (Իտալիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա):
Խմբերում առաջին տեղ գրաված եւ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․
«Վեստ Հեմ» (Անգլիա), «Բրայթոն» (Անգլիա), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Ատալանտա» (Իտալիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Սլավիա» (Չեխիա), «Բայեր» (Գերմանիա)։
1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 23-ին։
1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա մարտի 7-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 14-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.