20:51  ,  18 փետրվարի, 2024

ԵԱ․ Լիանա Գյուրջյանը չորրորդն է երկամարտում

Լիանա Գյուրջյանը չորրորդն է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի բրոնզե մեդալակիրը երկամարտում գրանցեց 220 կգ արդյունք (95+125):

Առաջին մոտեցմամբ նա պոկեց 95 կգ: Երկրորդ մոտեցմամբ ձախողեց 98 կգ: Երրորդ փորձով էլ ձախողեց 98 կգ-ն: Այս վարժությունում պայքարն ավարտեց 6-րդ տեղով:

Պոկում վաժությունում Լիանա Գյուրջյանը պայքարը սկսեց 125 կգ-ով, բայց չկարողացավ բարձրացնել: Երկրորդ փորձից հաջողությամբ ֆիքսեց 125 կգ-ն: Երրորդ մոտեցման համար Արտաշես Ներսիսյանը պատվիրեց 129 կգ: Գյուրջյանը չկարողացավ հրել, ծանրաձողը հրելիս ուժասպառ եղավ եւ ընկավ: Պոկում վարժություն 125 կգ-ով նա 4-րդն է:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց լեհ Վերոնիկա Զելինսկան (235 կգ, 103+132), արծաթե մեդալակիր՝ մոլդովացի Ելենա Երիգինա (234 կգ, 103+131) Բրոնզե մեդալակիր՝ թուրք Դիլարա Նարին (222 կգ, 97+125):

Քիչ անց կմեկնարկի տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարը: Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս կգան Դավիթ Հովհաննիսյանը եւ Հակոբ Մկրտչյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս