19:41  ,  15 փետրվարի, 2024

Հայաստանի հավաքականի խաղացողը միացավ «Վանին»

Չարենցավանի «Վան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի պաշտպան Հակոբ Հակոբյանը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։ Հայաստանի հավաքականում նա անցկացրել է 4 հանդիպում։

Հակոբ Հակոբյանը «Վան» է տեղափոխվել «Արարատ-Արմենիա» ակումբից` վարձավճարով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում