Ռումինիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) երրորդ վստահ հաղթանակը տարավ եւ 7-րդ անգամ կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար:
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 6-ակի եւ գործող չեմպիոն, Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում գոտեմարտեց բելառուս Աբուբակար Խասլախանավի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով՝ ոչ մի շանս չստալով բելառուս ըմբիշին:
Օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթեց թուրք Բեյտուլա Կաիսդագինի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 8:3 հաշվով պարտության մատնեց Հոլանդիայի ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգին:
Երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել էին: Քառորդ եզրափակիչներում պարտված Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Կարեն Խաչատրյանը (82 կգ) սփոփիչ գոտեմարտերով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացան:
Քիչ անց Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը:
77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը կգոտեմարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն թուրք Յուսուն Բասարի հետ:
Բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի 55 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի նորեկ Մանվել Խաչատրյանը: Մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեֆան Գրիգորովն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի