20:01 13 փետրվարի, 2024Ռումինիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) երրորդ վստահ հաղթանակը տարավ եւ 7-րդ անգամ կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար:
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 6-ակի եւ գործող չեմպիոն, Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում գոտեմարտեց բելառուս Աբուբակար Խասլախանավի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով՝ ոչ մի շանս չստալով բելառուս ըմբիշին:
Օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթեց թուրք Բեյտուլա Կաիսդագինի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 8:3 հաշվով պարտության մատնեց Հոլանդիայի ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգին:
Երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել էին: Քառորդ եզրափակիչներում պարտված Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Կարեն Խաչատրյանը (82 կգ) սփոփիչ գոտեմարտերով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացան:
Քիչ անց Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը:
77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը կգոտեմարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն թուրք Յուսուն Բասարի հետ:
Բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի 55 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի նորեկ Մանվել Խաչատրյանը: Մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեֆան Գրիգորովն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.