18:33  ,  8 փետրվարի, 2024

«Ուրարտու» - «Լոկոմոտիվ Մոսկվա»՝ ուղիղ եթեր

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Ուրարտուն» Դուբայում օրվա երկրորդ ընկերական խաղում մրցում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։

Օրվա առաջին խաղում «Ուրարտուն» 7:1 հաշվով պարտության էր մատնել Արաբական Միացյալ Էմիրությունների «Դուբայ Սիթիին»։

ԱՄԷ-ում անցկացրած նախորդ ընկերական խաղերում «Ուրարտուն» 2:6 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Տորպեդոյին», 0:0 հաշվով էր ավարտել պայքարը ղազախական «Աստանայի» հետ, 1:3 հաշվով պարտվել էր հարավկորեական «Չոնբուկ Հունդայ Մոթորսին»։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20 տուրից հետո «Ուրարտուն» 34 միավորով չորրորդն է։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18 տուրից հետո «Լոկոմոտիվը» չորրորդն է՝ 31 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում