13:00  ,  8 փետրվարի, 2024

«Ուրարտու» - «Դուբայ Սիթի»՝ 7:1 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում ընկերական հանդիպում անցկացրեց «Դուբայի Սիթիի» հետ եւ հաղթեց 7:1 հաշվով։

Օրվա երկրորդ խաղում «Ուրարտուն» կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։

ԱՄԷ-ում անցկացրած նախորդ ընկերական խաղերում «Ուրարտուն» 2:6 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Տորպեդոյին», 0:0 հաշվով էր ավարտել պայքարը ղազախական «Աստանայի» հետ, 1:3 հաշվով պարտվել էր հարավկորեական «Չոնբուկ Հունդայ Մոթորսին»։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20 տուրից հետո «Ուրարտուն» 34 միավորով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում