18:28  ,  20 հունվարի, 2024

«Արսենալը» խնդիրներ չունեցավ՝ 5:0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալեց «Քրիսթալ Փելասին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 5:0 հաշվով։

Աչքի ընկան բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալիանսը, բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը: Բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին լրացուցիչ ժամանակում դարձավ դուբլի հեղինակ։ Հյուրերի անգլիացի դարպասապահ Դին Հենդերսոնն էլ դարձավ ինքնագոլի հեղինակ։

«Արսենալը» 43 միավորով երրորդն է, «Քրիսթալ Փելասը» 14-րդն է՝  21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 5:0 (տեսանյութ)

Գաբրիել Մագալիանս, 11, Դին Հենդերսոն, 37, ինքնագոլ, Լեանդրո Տրոսարդ, 59, Գաբրիել Մարտինելի, 90+4, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում