18:28 20 հունվարի, 2024Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալեց «Քրիսթալ Փելասին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 5:0 հաշվով։
Աչքի ընկան բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալիանսը, բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը: Բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին լրացուցիչ ժամանակում դարձավ դուբլի հեղինակ։ Հյուրերի անգլիացի դարպասապահ Դին Հենդերսոնն էլ դարձավ ինքնագոլի հեղինակ։
«Արսենալը» 43 միավորով երրորդն է, «Քրիսթալ Փելասը» 14-րդն է՝ 21 միավոր։
Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր
«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 5:0 (տեսանյութ)
Գաբրիել Մագալիանս, 11, Դին Հենդերսոն, 37, ինքնագոլ, Լեանդրո Տրոսարդ, 59, Գաբրիել Մարտինելի, 90+4, 90+5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.