10:41  ,  8 հունվարի, 2024

UFC. Ծառուկյանը կմենամարտի Օլիվեյրայի հետ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) UFC 300 մրցաշարում մենամարտ կանցկացնի բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ։ Այդ մասին սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է UFC-ի ղեկավար Դանա Ուայթը։

Օլիվեյրան թեթեւ քաշային դիվիզիոնի դասակարգման աղյուսակում առաջինն է։

Երեք ռաունդից  բաղկացած մենամարտը տեղի կունենա ապրիլի 13-ին Լաս Վեգասում։ Հաղթողը իրավունք կստանա ամռանը տիտղոսային մենամարտ անցկացնել թեթեւ քաշային դիվիզիոնի չեմպիոն ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։

Օլիվեյրան ավելի վաղ պետք է տիտղոսային մենամարտ անցկացներ Մախաչեւի հետ, սակայն վնասվածքի պատճառով հրաժարվել էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում