18:34  ,  13 նոյեմբերի, 2012

Ռոման Բերեզովսկի. Ֆուտբոլ խաղալու համար այս պահին լավ պայմաններ չկան

Ֆուտբոլ խաղալու համար այս պահին Ռուսաստանում ստեղծված չեն լավ պայմաններ, հայտարարել է Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի ազգային հավաքականի դարպասպահ Ռոման Բերեզովսկին` մեկնաբանելով Ռուսաստանի եղանակային պայմանները:

«Այս պահին հայտնի չէ` ինչպիսին կլինի եղանակը դեկտեմբերին: Այդ հանգամանքը պետք է հաշվի առնվի առաջին հերթին: Ֆուտբոլ խաղալու համար այս պահին ստեղծված չեն լավ պայմաններ. վերջին տուրերի ընթացքում դարպասապահները ստիպված են դիմակայել ցրտին դարպասին կանգնած, գնդակն այնքան էլ արագ չի շարժվում, իսկ խաղադաշտերի որակը ցածր է:

Ես ուրախ կլինեմ, եթե ձմեռային երկու տուր տեղափոխվի գարուն: Ռուսաստանի առաջնության վերջին տուրը նախատեսված է մայիսի 19-ին: Եթե տեղափոխված երկու տուրերն անցկացվեն մայիսի 19-ից հետո, ապա Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի լավ մարզավիճակում կմոտենան Պորտուգալիայի դեմ խաղին»,- Բերեզովսկիի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում