18:34 13 նոյեմբերի, 2012Ֆուտբոլ խաղալու համար այս պահին Ռուսաստանում ստեղծված չեն լավ պայմաններ, հայտարարել է Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի ազգային հավաքականի դարպասպահ Ռոման Բերեզովսկին` մեկնաբանելով Ռուսաստանի եղանակային պայմանները:
«Այս պահին հայտնի չէ` ինչպիսին կլինի եղանակը դեկտեմբերին: Այդ հանգամանքը պետք է հաշվի առնվի առաջին հերթին: Ֆուտբոլ խաղալու համար այս պահին ստեղծված չեն լավ պայմաններ. վերջին տուրերի ընթացքում դարպասապահները ստիպված են դիմակայել ցրտին դարպասին կանգնած, գնդակն այնքան էլ արագ չի շարժվում, իսկ խաղադաշտերի որակը ցածր է:
Ես ուրախ կլինեմ, եթե ձմեռային երկու տուր տեղափոխվի գարուն: Ռուսաստանի առաջնության վերջին տուրը նախատեսված է մայիսի 19-ին: Եթե տեղափոխված երկու տուրերն անցկացվեն մայիսի 19-ից հետո, ապա Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի լավ մարզավիճակում կմոտենան Պորտուգալիայի դեմ խաղին»,- Բերեզովսկիի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.