«Պարմայի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի եւ Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ, կարիերան ավարտած Ջանլուիջի Բուֆոնը լավ գաղափար է համարում ժամանակակից ֆուտբոլում դարպասի չափի մեծացումը։
«Դարպասի չափը որոշվել է 1875 թվականին։ Այն ժամանակվա մարդաչափական տվյալներով հնարավոր է՝ դարպասի չափը շատ մեծ էր։ Հավանաբար, այն ժամանակ դա ճիշտ էր։ Բայց հիմա մենք տեսնում ենք շատ բարձրահասակ դարպասապահների եւ կարելի է մտածել դարպասի չափը մեծացնելու մասին։
30 տարի առաջ հեռվից կատարած 50 հարվածից 10-ն ավարտվում էր գոլով։ Այսօր 50-ից 3-ն է գոլ դառնում»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Tuttosport-ը։
Բուֆոնը իտալական «Պարմայի» ակադեմիայի սան է։ 1995-2001 թվականներին «Պարմայում» հանդես գալուց հետո նա տեղափոխվել է «Յուվենտուս», որի կազմում անցկացրել է 17 տարի, ապա մեկ մրցաշրջան խաղացել է ՊՍԺ-ում։ Փարիզից հետո նա վերադարձել է թուրինյան ակումբ, իսկ 2021-ին դարձյալ միացել «Պարմային»։
«Յուվենտուսի» հետ Բուֆոնը դարձել է Իտալիայի 10-ակի չեմպիոն, 5 անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, 6 անգամ՝ սուպերգավաթը։ Իտալիայի հավաքականի կազմում Բուֆոնը դարձել է 2006թ․ աշխարհի չեմպիոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:02 , 28 հոկտեմբերի
15:14 , 28 հոկտեմբերի
14:51 , 28 հոկտեմբերի 
14:10 , 28 հոկտեմբերի
13:53 , 28 հոկտեմբերի
13:02 , 28 հոկտեմբերի
12:21 , 28 հոկտեմբերի
11:48 , 28 հոկտեմբերի 
11:30 , 28 հոկտեմբերի 
11:04 , 28 հոկտեմբերի