14:43  ,  27 դեկտեմբերի, 2023

Կրիս Վուդը Boxing Day-ի տուրում հեթ-տրիկի հեղինակ դարձած 7-րդ ֆուտբոլիստն է պատմության մեջ

«Նոթինգեմ Ֆորեսթի» 32-ամյա նորզելանդացի հարձակվող Կրիս Վուդը Անգլիայի Պրեմիեր լիգայի սուրբծննդյան Boxing Day-ի տուրում հեթ-տրիկի հեղինակ դարձած 7-րդ ֆուտբոլիստն է պատմության մեջ, հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։

19-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթը» Կրիս Վուդի հեթ-տրիկի շնորհիվ 3:1 հաշվով պարտության էր մատնել «Նյուքասլ Յունայթեդին»։

«Նոթինգեմ Ֆորեսթը» 17 միավորով 16-րդ տեղում է, «Նյուքասլ Յունայթեդը» 8-րդն է՝ 29 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում