20:15  ,  26 դեկտեմբերի, 2023

«Նյուքասլ Յունայթեդը» պարտվեց «Նոթինգեմ Ֆորեսթին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդը» տանը մրցեց «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։

Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ նորզելանդացի հարձակվող Կրիս Վուդը։

«Նյուքասլ Յունայթեդը» 29 միավորով 7-րդն է, «Նոթինգեմ Ֆորեսթը» 16-րդ տեղում է՝ 17 միավոր։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Նյուքասլ Յունայթեդ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 1:3 (տեսանյութ)

Ալեքսանդր Իսակ, 23, 11մ - Կրիս Վուդ, 45+1, 53, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում